ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2018 12:58
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել են հետախուզվողներ

Մայիսի 31-ին, ժամը 11.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Մանուչար Գ.-ն, որը 2011թ. նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սամարայի երկրամասի Օկտյաբրսկ քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
***
Մայիսի 31-ին, ժամը 6.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: