ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2015 10:16
Բացահայտվեց հերթական գրպանահատը
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղայինում գողացել են 1979 թ. ծնված Արփինե Դ.-ի դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ Ազատության պողոտայում՝ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում, գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 68.000 դրամ, էլեկտրոնային կրիչ և բանկային քարտ` պատճառելով 75.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով օգոստոսի 26-ին, ժամը 19.10-ին, Կոմիտասի պողոտայի գյուղմթերքի շուկայի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: