ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2017 09:40
Բացահայտվեց հերթական գողությունը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 1997 թ. ծնված Մարիամ Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: