ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2017 10:57
Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտել և նշանակված պատժի կրումից խուսափել էր
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 5-ին, ժամը 11.45-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Միհրան Ա.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: