ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2019 11:39
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արցախում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգեիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Արմավիրի բաժնի և Արցախի Հանրապետության Մարտունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին, ժամը 19.40-ին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից ոստիկանության Մարտունու բաժին, բերման է ենթարկվել 28-ամյա Սարգիս Մ.-ն, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Նա տեղափոխել է ոստիկանության Արմավիրի բաժին։