ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 12:07
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Արցախում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ և Արցախի Հանրապետության Մարտակերտի ոստիկանության բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին, ժամը 23.00-ին, Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը ապրիլի 27-ից հետախուզվում էր խարդախությունների և խարդախության փորձի մեղադրանքով: