ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2019 11:41
Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՀ քաղաքացի 21-ամյա Տիգրան Ա.-ն, որը մարտի 3-ից ԱՀ իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 192 հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: