ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 17:31
Արմավիրի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի։ Բերման ենթարկվածը հոկտեմբերի 24-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։