ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 11:54
Արմավիրի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Հունիսի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ հունիսի 15-ին Արմավիրի բնակիչ, 44-ամյա տղամարդը, հյուրընկալվելով Նորապատ գյուղի մի բնակչի տուն, գողացել է նրա «Սամսունգ» և «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսները:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հունիսի 17-ին ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողացված հեռախոսները:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: