ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.11.2019 13:23
Արմավիրի բաժնի կողմից հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, 45-ամյա Սվետլանա Մ.-ն ներկայացել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին. Սվետլանա Մ.-ն 2019 թ. հունիսի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելու) և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու) մեղադրանքներով: