ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2014 13:34
Արծաթափայլ եղևնիների գողությունը բացահայտվեց
Ապրիլի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Սուրեն Ն.-ի տան բակից 4 արծաթափայլ եղևնիներ գողանալու մասին (պատճառվել էր 160.000 դրամի նյութական վնաս):
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մայիսի 1-ի երեկոյան Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Ս.-ին: Նա խոստովանել է, որ եղևնիները գողացել է ինքը և վաճառել, յուրաքանչյուրը` 15.000 դրամով:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: