ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2018 17:06
Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից` մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համալիր որոնողական աշխատանքներ: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Ամասիա Այվազյանը: Ժամեր անց, ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողոնով հանդերձ, Ամասիա Այվազյանին ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ, քննիչի որոշմամբ, Այվազյանը բաց է թողնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: