ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2019 14:56
Արարատի ոստիկանները բացահայտեցին Գոռավանում կատարված բջջային հեռախոսի գողության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 11-ին Արարատի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 9-ին Գոռավան գյուղի տներից մեկի բակից թանկարժեք բջջային հեռախոս է հափշտակվել։ Չնայած տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն Արարատի ոստիկանները պարզեցին կատարվածի հանգամանքներն ու գողությունը կատարելու մեջ կասկածվող անձին հրավիրեցին բաժին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ապրող 39-ամյա տղամարդը տվեց ինքնախոստովանական բացատրություն և ոստիկաններին ներկայացրեց գողացված հեռախոսը, որը վերադարձվեց տուժողին։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։