ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2019 10:20
Հետախուզվողը ներկայացավ Արարատի ոստիկանություն

Ոստիկանության Արարատի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 34-ամյա Քրիստինե Դ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով՝ որպես պարտադիր աշխատանքներից խուսափող դատապարտյալ: