ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2018 15:24
Արարատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 38/5 հասցեից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ն, որը հունվարի 12-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: