ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2019 16:37
Արարատի մարզի ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին Չարբախում

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյաներն իրացնելիս, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մարտի 6-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Ն.Չարբախի թիվ 5 հասցեից բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Բարեղամ Խ.-ին: Պարզվել է, որ նա փետրվարի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Այգապատ գյուղի մի բնակչի տան դարպասի դռան կողպեքի օղից հանելով փայտի կտորը, մուտք է գործել բակ, այնուհետև բաց դռնից մտել է տան 2-րդ հարկի ննջասենյակ և գողացել ոսկյա զարդեր ու «Սամսունգ Ջ 7» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 420.000 դրամի վնաս:
Մարտի 6-ին Բարեղամ Խ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: