ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.09.2019 17:56
Արարատի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսների գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության Արարատի բաժնի սպասարկման տարածքում բջջային հեռախոսի գողության չորս դեպք արձանագրվեց։ Բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունները կատարել է նույն անձը։ Արարատ քաղաքի բնակիչ 17-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացավ բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։