ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2019 15:11
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն:
Վալերիյ Օսիպյանի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը:
Մասնակցում էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը։ Քաղաքացիների բոլոր հարցերն ու խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ:
Բարձրաձայնված հարցերի մի մասը վերաբերվում էր տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես և այլ գերատեսչությունների գործառույթներին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց հնարավորինս աջակցել այդ խնդիրների արդյունավետ ու շուտափույթ լուծմանը։ Ոստիկանության իրավասությանը վերաբերող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Որոշ դեպքերով քաղաքացիներից ընդունվեցին գրավոր դիմումներ՝ խնդիրներին ավելի խորապես ծանոթանալու և դրանք առավել արդյունավետ լուծելու համար։