Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


04.12.2018 18:25

Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։ Դեկտեմբերի 4-ին Վալերիյ Օսիպյանը Արարատում էր՝ հանդիպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։ Ոստիկանության պետը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարևորեց դրանց թափանցիկ ու ազատ անցկացումն ապահովելու գործում համատեղ ջանքը։ Այդ համատեքստում Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց նախընտրական շրջանում ոստիկանության կատարած աշխատանքը՝ ընտրացուցակների ճշգրտումից՝ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ։ Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրեց, որ նույն վճռականությամբ ու պատրաստակամությամբ համակարգը ծառայելու է նաև ընտրությունների օրը՝ հանուն քաղաքացիների ընտրական իրավունքի անխափան իրացման։ «Ոստիկանությունը լիովին տիրապետում է իրավիճակին և օրենքի տառին համարժեք արձագանքելու է ցանկացած ապօրինության»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ընտրություններին առնչվող այլ հարցեր ևս։
Վալերիյ Օսիպյանը Արարատ կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ նաև մարզը սպասարկող ոստիկանների հետ։ Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանք կանեն ամեն ինչ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը միջադեպերը բացառելու ուղղությամբ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հրահանգեց ակտիվացնել կանխարգելիչ բնույթի աշխատանքները և սերտ համագործակցային դաշտ ձևավորել բնակչության հետ։ Վալերիյ Օսիպյանն անձնակազմից պահանջեց՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնեն արտաքին տեսքին, լինեն աչալուրջ՝ արագ արձագանքելով բոլոր ահազանգերին։ Ոստիկանության պետը հրահանգեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների անթերի կատարմանը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Արարատի մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործությունների թարմ հետքերով բացահայտմանը վերաբերող հարցեր։