ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 15:13
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին կրպակից կատարված գողությունը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր ահազանգել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, անհայտ անձը, օգտվելով իր զբաղված լինելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայում գտնվող կրպակի դարակից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 500 դոլար և 280.000 դրամ:
Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Սեբաստիա փողոցի 42-ամյա մի բնակիչ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.20-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրութուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: