ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.03.2019 12:07
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 21-ին, ժամը 13.55-ին, Երևանի Մոսկովյան փողոցից բերման են ենթարկել 40-ամյա Վահե Հ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին և 4-րդ մասերի մեղադրանքով: