ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2015 09:20
Նոյեմբերի 2-ից կգործարկվի Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհին տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 2-ից գործարկվելու է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 25.5 կմ-ին տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է,
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: