ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2019 12:50
Վիճաբանության ժամանակ ատրճանակի կոթով հարվածել են երիտասարդի գլխին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին 30-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ «Տեցի կռուգում»՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտ, զենքով հարվածել են իր գլխին: Այնուհետև ժամը 06.10-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային շրջանի պատռած սալջարդ վերքեր, աջ թիկնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել ոստիկանություն ահազանգած 30-ամյա տղամարդը և հայտնել, որ ատրճանակի կոթով հարվածել են գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ին, Արին-Բերդի փողոցում երկու անհայտ անձինք մոտեցել են երիտասարդին, որոնցից մեկը զենքի նմանվող առարկայով հարվածել է նրա գլխին, ապա երկուսով ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են Նոր Արեշի 34-ամյա բնակիչը և նրա ընկերը:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 34-ամյա տղամարդը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով օդաճնշիչ ատրճանակը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: