ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2019 10:49
Ատրճանակ էր գտել և ներկայացրել ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների և Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացի և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նա հայտնել է, որ ատրճանակը գտել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Գենիկ» կոչվող տարածքում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: