ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.05.2015 10:12
Փաստացի ամուսինը տնից 2 բարձրախոս և բջջային հեռախոս է գողացել
Մայիսի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1994 թ. ծնված Ռոզիտա Ս.-ի մոր փաստացի ամուսինը` 1976 թ. ծնված Կարեն Գ.-ն, տան պատուհանը հրել-բացելով՝ գողացել է 2 բարձրախոս և բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 26-ին, ժամը 12.30-ին, Կարեն Գ.-ն ներկայացել է Շենգավիթի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն: