ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2019 17:14
Ավտոմեքենայից գողության փորձ Աշխաբադի փողոցում
Հունվարի 12-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Ավան-Առինջից դեպի Առինջ գյուղ տանող ճանապարհահատվածում իր ավտոմեքենայից փորձում են գողություն կատարել:
Մեկնած Ավանի բաժանմունքի, Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ժամը 05.40-ին Աշխաբադի փողոցից Ավանի բաժանմունք են բերման ենթարկել 2002 թ. ծնված Ա. Հ.-ին և 1996 թ. ծնված Վոլոդյա Գ.-ին` իր վարած «Օպել Աստրա» առանց համարանիշի ավտոմեքենայով:
Վոլոդյա Գ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 05.15-ին, դռան ապակին կոտրելով, նշված փողոցում կայանված, 1987 թ. ծնված Հրանտ Խ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ղեկի պատյանը, նաև փորձել է գողանալ էլեկտրական մարտկոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ժամը 07.45-ին Հրանտ Խ.-ն հաղորդման մեջ նշել է նաև, որ Վոլոդյա Գ.-ն փախուստի փորձ կատարելու ժամանակ վնասել է ավտոմեքենայի թափարգելները:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: