ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2019 16:54
Ոստիկանները բացահայտեցին Երևանում կատարված ավտոգողությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անցած տարվա դեկտեմբերի 9-ին ոստիկանություն ահազանգ էր հնչել: Քաղաքացին հայտնել էր, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում գողացել են իր մեքենայի գազի գլանանոթը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրականացրին անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն գողին արագ բռնել չհաջողվեց: Չնայած դրան, հանցագործության բացահայտման միջոցառումները շարունակվում էին և արդյունքը չուշացավ:
Տեղեկություններ ստացվեցին, որ Աջափնյակի բնակիչ ոմն Կիմ գողություններ է կատարել: Ճշտվեց նրա ինքնությունը: Կասկածներ կար, որ հենց նա է ավտոմեքենաներից գազի գլանանոթներ հափշտակում:
Ճշտվեց նաև նրա գտնվելու վայրն ու իրականացվեցին որոնողական աշխատանքներ:
Մարտի 29-ին նա հայտնաբերվեց Նոր Նորքի 6-րդ զանգվածում և գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ոստիկանությունում երևանցի, 31-ամյա Կիմ Գևորգյանը խոստովանեց կատարածը:
Բացի Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կատարված գողությունից, Գևորգյանը պատմեց նաև 4 գողությունների մասին, որոնք կատարել էր Նոր Նորքում:
Դեպքերի բոլոր հանգամանքները ճշտվում են:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: