ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2019 14:23
Ավտոարհեստանոցից գողացել է հրացան և բերման ենթարկվել ոստիկանություն

Նոյեմբերի 11-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Մազմանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 34-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի սկզբին, օգտվելով դուռը բաց լինելու և աշխատակիցների բացակայության հանգամանքից, Միրաքյան փողոցի ավտոարհեստանոցից գողացել է երկփող «ԻԺ» տիպի որսորդական հրացան:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: