ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2019 14:11
Ավանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դուրյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել Ավան-Առինջի 34-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 18.30-ին, տղամարդը ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։