ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2018 12:23
Ավազակության և կողոպուտի համար հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը մարտի 12-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի և 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 5-րդ կետերի մեղադրանքով`պատժի կրումից խուսափելու համար: