ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.09.2019 11:16
Առևտրի կենտրոնից գողություն կատարած քաղաքացուհին բերման ենթարկվեց

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա քաղաքացուհու: Նրա մոտից հայտնաբերվել է կանացի բաճկոն և զգեստ:
Քաղաքացուհին հայտնել է, որ դրանք գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, առևտրի կենտրոնի խանութ-սրահներից մեկից:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր: