ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2014 12:28
Առևտրի կենտրոնից բջջային հեռախոս է գողացել
Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Հ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի վերջերին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող առևտրի կենտրոնից գողացել է բջջային հեռախոս:
Նույն օրը, ժամը 20.00-ին, նշված առևտրի կենտրոնի վաճառողուհին հաղորդում է տվել, որ անհայտ անձը մարտի վերջերին գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: