ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2018 14:47
Առևտրային կաշառքի մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 28-ին, ժամը 04.00-ին, Դոհաա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ինքնակամ բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Նարինե Ջ.-ն, որը 2017թ. փետրվարի 24-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին մասի մեղադրանքով: