ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2017 12:54
Կասկածանքը՝ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի ապօրինի առուվաճառքով զբաղվելն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Խաչատրյանին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բերման են ենթարկել հոկտեմբերի 12-ին: Կասկածանքը՝ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի ապօրինի առուվաճառքով զբաղվելն էր: Նախնական քննությամբ պարզվել է, որ նա մոտ 4 ամիս առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: