ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2019 11:20
Առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար: