ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2013 11:22
Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները տեղափոխեցին Հայաստան
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սամվել Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին: