ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.06.2018 12:09
Աջափնյակ վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունը բացահատվեց դեպքից ժամեր անց
Հունիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Արցախի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչներ Ատոմ Կարապետյանին և Վարուժան Հարությունյանին: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Մարգարյան փողոցի 41 շենքի մի բնակարանից հափշտակել են, զարդեր, կենցաղային իրեր, ու ժամացույց:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ատոմ Կարապետյանն ու Վարուժան Հարությունյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: