ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2014 17:50
Ամփոփ տեղեկատվություն ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2014 թ. հունվարի 8-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժնումների կողմից ձեռնարկված միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ` արձանագրվել է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք- զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման 257 դեպք:
Կամավոր հանձնվել և հայտնաբերվել է` 15 ինքնաձիգ, որոնցից 5-ը` ինքնաշեն, 2 գնդացիր, 28 ատրճանակ, այդ թվում 2-ը` «Մակարով» տեսակի, 23-ը` ինքնաշեն, մեկական թմբուկավոր, գազային և ազդանշանային ատրճանակ: Հայտնաբերվել է 166 հրացան, որոնցից 2-ը` ինքնաշեն, 53 նռնակ, որից 13-ը` ինքնաշեն, 39-ը` նռնակի պայթուցիչ, 2 նռնականետ, 3 ական, հրանոթի 1 արկ, տարբեր տրամաչափի 6081 փամփուշտ, ինքնաձիգի 18 պահունակ, ինչպես և զանազան պայթուցիկ նյութեր ու սարքեր, դետոնացիոն քուղ ու դաշույն: