ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2012 11:58
Ապօրինի ծառահատում
Ապրիլի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնից ոստիկանության Վանաձորի բաժնում գրություն էր ստացվել, որ ս/թ մարտին իրենց աշխատակիցները Դարպաս գյուղի հյուսիս-արևելյան մասում` Վանաձոր քաղաքի վարչական տարածքում, հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված, տարբեր տեսակի և տրամագծի 111 ծառ:
Փաստի առթիվ օգոստոսի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. սեպտեմբերին, 1989 թ. ծնված Ջիվան Ս.-ն, Փամբակ գետի ափամերձ տարածքում գտնվող տարածքից կտրել և սայլակով տեղափոխելով` գաղտնի հափշտակել է 10 ուռենի /1,27 խմ/:
Նախաքննությունը շարունակվում է: