ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2012 11:30
Ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ նոյեմբերի 7-ին Սևան-Գավառ մայրուղուց, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1949 թ. ծնված Էդիկ Թամրազյանը և 1974 թ. ծնված Դավիթ Հարությունյանը՝ Թամրազյանի վարած «ՄԱԶ-5549» մակնիշի բեռնատարով հանդերձ:
Մեքենայի զննությամբ` բեռնախցում, հայտնաբերվել է ընդհանուր 441.000 դրամ արժողությամբ 2,1 խմ հաճարի կիսաչոր վառելափայտ և նույն ծառատեսակի 4,2 խմ տախտակ, որոնց վերաբերյալ փայտանյութի տեր Դ. Հարությունյանը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին: