ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2012 11:54
Ապօրինի անտառահատման ևս մեկ դեպք է բացահայտվել
Նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Օ.-ին` իր «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Նա հայտնել է, որ նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից անտառամասից ապօրինի հատել է կաղնի և բոխի ծառեր:
Կատարված զննությամբ Արմեն Օ.-ի ավտոմեքենայի թափքից հայտնաբերվել է 0.5 խմ, այգուց` 0.9 խմ, իսկ այգու տնակից` 2.85 խմ փայտանյութ:
Արմեն Օ.-ն հայտնել է նաև, որ 1 խմ փայտանյութ էլ թողել է հատման վայրում` հետագայում տեղափոխելու համար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: