ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 17:07
Ապարանում «ԳԱԶել»-ից քիմիական նյութ են գողացել
Մարտի 19-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արթիկ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ մարտի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով կանգառ է կատարել Ապարան քաղաքում, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը վնասված է, իսկ հասնելով Արթիկ քաղաք՝ նկատել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկից անհետացել է 20 կգ տարողությամբ 3 տարաների մեջ լցված ջերմատան պոլիէթիլենային ծածկերը պատելու համար նախատեսված «Ռեդուսոլ» քիմիական նյութ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.40-ին, ոստիկանության Ապարանի բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Հարություն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը մարտի 18-ին կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: