ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 18:18
Ապարանի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 12-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Ապարանի բաժնում Երևան քաղաքի մի բնակչուհուց հաղորդում էր ստացվել, որ հուլիսին, առանց իր գիտության, հնձել և տարել են Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում գտնվող, իրեն պատկանող 3200 քմ խոտհարքի խոտը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խոտհարքից 30 հակ խոտը հնձել և տարել է Արագած գյուղի 41-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 20-ին, ժամը 10.00-ին, հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: