ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.08.2019 17:15
Ապամոնտաժված խողովակները տեղափոխել էր իր բակ

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 19-ին բաժին են հրավիրել Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ 80-ամյա մի տղամարդու: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտին «Մափլար» կոչվող հանդամասից՝ հողի տակից ապամոնտաժելու միջոցով, գողացել է երեք մետր երկարությամբ 30 սմ տրամագծով ջրատար ութ խողովակ, որոնք տեղափոխել է իր տան բակ: Համայնքին պատճառվել է 70 հազար դրամի վնաս:
Նշանակվել է ապրանքագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: