ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.08.2019 16:39
Աչալուրջ քաղաքացու ահազանգով

Հուլիսի 30-ին, ժամը 03.30-ին, ոստիկանություն է զանգահարել Սիլիկյան թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ սեփական տներից մեկից 10 րոպե առաջ շինարարական ապրանքներ են գողացել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնից մենած օպերատիվ խումբը պարզել է, որ կես ժամ առաջ գողացել են մի հողատարածքում գտնվող մետաղյա 50 կանգնակ՝ պատճառելով 350 հազար դրամի վնաս:
Բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, հաջորդ օրը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի իր տնից բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Նախապատրաստվում են նյութեր: