ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.08.2019 17:30
Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները:
Հուլիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Կարին գյուղի 34-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում և իրացնում:
Օգոստոսի 3-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն հիշյալ տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին շագանակագույն յուրահատուկ հոտով զանգված, ծխախոտի դատարկ գլանակներ, մոխրանման հետքերով կաթուցիչներ, ֆուրացիլին և ջրածնի պերօքսիդ գրառումներով սրվակներ, կանեփանման բույսեր ու «ԻԺ» տեսակի օդաճնշիչ հրացան:
Նշանակվել են փորձաքննություններ:
34-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: