ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2019 17:38
Աշոցքի ոստիկանները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը

Մայիսի 2-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մուսայելյան գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 1-ի ժամը 19.00-ից մայիսի 2-ի ժամը 07.54-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց տան կաթսայատան պատուհանի ապակիները հանելով, ննջասենյակի պահարանին դրված զարդատուփից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով 420.000 դրամի վնաս:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.45-ին, Մուսայելյան գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հրանտ Բ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նշված տնից գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: