ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2013 16:20
Աշխատանքի տեղավորելու պատրվակով
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 43-ամյա Մելանյա Գ.-ն և հայտնել, որ իրեն աշխատանքի տեղավորելու համար Չարենցի փողոցում ոմն Արամի տվել է 48.000 դրամ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1973 թ. ծնված Արամ Ա.-ն է, որը Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:
Ժամը 17.30-ին Արամ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: