Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.02.2014 20:38

Աշխատանքային հանդիպումներ Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխատանքային հանդիպումներ Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 26-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: 
Ոստիկանության մարզային վարչությունում հրավիրված խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իր առաջին այցին հաջորդած ժամանակահատվածում   դրական տեղաշարժեր են արձանագրվել վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում, սակայն արդյունքները դեռևս հեռու են բավարար լինելուց, ուստի այս տարվա ընթացքում նախատեսվում է ոստիկանության կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ավելի սերտ աշխատանք, պարբերական այցելություններ, գործնական ու սեմինար պարապմունքների կազմակերպում: Նպատակը մեկն է՝ մարզերում հասնել բարեփոխումների մայրաքաղաքային մակարդակին՝ արդյունքում ունենալով օրինապահ քաղաքացու համար՝ կանխատեսելի, իսկ հանցավոր տարրերի համար անկանխատեսելի ոստիկանություն:
Վերլուծելով բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ ոստիկանության պետն  ընդգծեց, որ գերնպատակը նոր ոստիկանի ու ոստիկանության ձևավորումն է՝ զուգադրելով իրավապահ համակարգի լավագույն ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, աշխատանքում անաչառության և սկզբունքայնության դրսևորման, քաղաքացու հանդեպ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքի անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը նշեց, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների որակյալ աշխատանքով է պայմանավորված ոչ միայն համակարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը, այլև նոր ոստիկանության կազմավորման իրական հեռանկարը: Ինչ վերաբերում է համայնքային ոստիկանությանը, ապա տեղամասային տեսուչն իր գործունեությամբ պատասխանատու է հանցագործությունների կանխարգելման, համայնքներում բարոյահոգեբանական մթնոլորտի համար: 
Առանձնապես կարևորելով անչափահասների հիմնախնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ հաստիքներ են նախատեսվել մարզի հինգ ավագ դպրոցներում տեսուչներ ունենալու համար:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների կրկին հիշեցրեց գյուղական շրջաններում Ճանապարհային ոստիկանության գործունեության և գյուղացու հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին: Միևնույն ժամանակ, ընդգծեց ոստիկանության պետը՝ փոխադարձ ըմբռնում ու օրինահարգություն է ակնկալվում գյուղացուց, համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչից, համայնքների ղեկավարներից, պահանջվում է գիտակցումն այն անքննելի իրողության, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ հակառակը մտածողները և գործողները պետք է պատասխանատվություն կրեն նույն օրենքի ողջ խստությամբ:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խնդիրները: 
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին: