ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2018 11:21
Հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին, ժամը 16.05-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արտակ Բ.-ն, որը 2007թ. նոյեմբերի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի (գույքի դիտավորյալ ոչնչացումը) մեղադրանքով: